01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Այս պահին մեր երկիրը գտնվում է խիստ ճակատագրական և վճռորոշ փուլում։ Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
Նա առաջարկել է միասին մի քանի կարևոր բան պայմանավորվել, որպեսզի պայքարն ընթանա ճիշտ, հետևողական, և կարճ ժամանակում հասնի արդյունքի։
«Մենք չենք գնում սադրանքների, աշխատում ենք կազմակերպված, հրահանգավորված և ինքնագործունեությամբ չենք զբաղվում։ Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպեներին, այս պահին, մեր երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի և Երևանում ևս թափել արյուն։ Կանգնե՛ք ժողովրդի կողքին, մի ենթարկվեք այդ խելագարի հրահանգներին, հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կտանեք նոր ցնցումների»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ տեղեկություն ունեն, որ Նիկոլի հրահանգով Դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի և զինված խմբերի միջոցով մտնեն Պաշտպանության նախարարություն, ձերբակալեն հայկական բանակի գեներալներին։
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ կանգնելու հայոց բանակի կողքին և դա թույլ չտալու»․-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին բռունցքները վերև բարձրացնել՝ ցույց տալու, որ հայոց բանակի կողքին են։