կարևոր
1696 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-25 16:14

Բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին․ Իշխան Սաղաթելյան

Բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին․ Իշխան Սաղաթելյան

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին լինել զուսպ, հանդարտ, և հետևողականորեն մենք կքշենք այդ դավաճանին՝ թույլ չտալով մեր երկիրը տանել նոր ցնցումների։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեպի Ազատության հրապարակ երթի ժամանակ, որտեղ տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

«Երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ պարզ էր, որ սրա վերջը լինելու է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին։ Այս իմաստով՝ մենք բանակի կողքին ենք, հայ ժողովուրդը բանակի հետ է և այլ կերպ լինել չի կարող»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նա հույս է հայտնել, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու Գլխավոր դատախազությունը ևս կմիանան բանակի դիրքորոշմանը և անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։

«Հույս ունենք, որովհետև այլ տարբերակ չկա, այդ մարդը մնացել է մենակ իր մի փոքր խմբակի հետ»,-ասել է նա։