կարևոր
1497 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-25 15:16

Մենք հայոց բանակին աջակցում ենք․ Արծվիկ Մինասյան

 Մենք հայոց բանակին աջակցում ենք․ Արծվիկ Մինասյան

Մենք այսօր ականատեսը եղանք հայոց բանակի՝ իր ժողովրդին թիկունք կանգնելու հայտարարությանը․ մենք հայոց բանակին աջակցում ենք։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Ազատության հրապարակում, որտեղ տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

«Իսկ ինչ արեց գերագույն ստահակը՝ նա փորձում է հրահրել քաղաքացիական բախումներ։ Մենք դա թույլ չենք տալու։ Եվ հենց այսօր ենք լուծելու այդ հարցը։ Բոլո՛րդ Ազատության հրապարակ, սիրելի հայրենակիցներ, բոլորդ եկեք՝ մեծ ու մանուկ, կին ու երեխա, ձեր բելերի ներկայությունը այսօր անհրաժեշտ է, որպեսզի մենք, ի վերջո, ազատվենք գլխավոր դավաճանից, ստահակից, որ երկիրը տվեց թուրքին»,-ասել է Արծվիկ Մինասյանը։