կարևոր
1282 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-25 15:27

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 112,5 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 112,5 միլիոնը

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 112 մլն 553 հազար 181-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 մլն 497 հազար 406-ի, ապաքինվել է ավելի քան 87 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19-ով վարակման դեպք ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: