կարևոր
397 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-25 14:02

Չի կարելի ժողովրդին տանել բախումների․ այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով․ Ֆելիքս Ցոլակյան

Չի կարելի ժողովրդին տանել բախումների․ այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով․ Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հորդորում է պահպանել հանդարտություն և զգոնություն: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։

Ցանկացած չհաշվարկված ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։

Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...

Խիղճ և խաղաղություն բոլորիս»: