կարևոր
1577 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-25 13:50

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի հայտարարությունը

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարությունը.

«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։

Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։

Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։

Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ»: