կարևոր
215 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-25 12:53

Կարակասը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Կարակասը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Կարակասը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը. կա՛մ փոխում է իր դիրքորոշումը, մասնավորապես՝ պատժամիջոցների քաղաքականությունը, կա՛մ որեւէ երկխոսություն չի լինի:

«Նրանք խառնվում են ներքին գործերին, եւ ի՞նչ են սպասում: Որ մենք շնորհակալությո՞ւն հայտնենք մեզ վրա հարձակվելու համար: Ո՛չ:»,-ասել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Ավելի վաղ Բրյուսելը նոր պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի տարբեր պետական պաշտոնյաների, այդ թվում՝ նոր գումարման խորհրդարանի պատգամավորների ու բարձրաստիճան զինվորականների նկատմամբ: Կառույցը պատճառաբանել էր, թե նրանք իրենց գործողություններով ու որոշումներով խաթարել են երկրում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, նաեւ լրջորեն խախտել մարդու իրավունքները: Ի պատասխան դրա՝ Վենեսուելայի իշխանություններն այդ երկրում Եվրամիության դեսպանին անցանկալի անձ են ճանաչել ու 72 ժամ տվել դիվանագետին՝ երկիրը լքելու համար: Կարակասը պնդում է, թե պատժամիջոցները խանգարում են քաղաքական երկխոսություն սկսել Վենեսուելայում: