Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար։
Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, դուք դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին, սահմանադրությանը և քաղաքացուն ի ցույց դնելու և ձեր անելիքն անելու»։