կարևոր
293 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-25 11:14

Փետրվարի 25-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 25-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 362 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 800 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 22 501 թեստավորում, որից 13 718-ը հակամարմինների թեստով, 8783-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 470 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 727 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3475: