կարևոր
1843 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-25 10:04

Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին Հերացի փողոցը փակած ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանի Հերացի փողոցը փակած որոշ ցուցարարների ոստիկանները բերման ենթարկեցին։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ փակ պահեցին Հերացի փողոցը։

Նշենք, որ այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքացիները փակում են փողոցները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։