Երեւանի տարբեր հատվածներում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացվել: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին փողոցներն ու կաթվածահար արել երթեւեկությունը:
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենքից եւ հորդորել են բացել ճանապարհը:
Ակցիան իրականացնող քաղաքացիները բացել են ճանապարհը: