20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը:
Երկու կառույցներն էլ հայտնել են, որ զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել՝ ըստ էության փաստելով, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:
Լուրը մեկնաբանելու խնդրանքով «Փաստը» դիմեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, ով նշեց, որ բարձր է գնահատում փաշինյանական կեղծիքներին տուրք չտալու պետական այս կառույցների համարձակությունը:«Ինչպես այս դեպքում՝ Փաշինյանի բոլոր ստերն ու կեղծիքները հերթով ջրի երես են դուրս գալու»,- նշեց Բաբայանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: