Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանլով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկների ժամանումը «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ, սակայն, նա մահացել է:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: