կարևոր
1876 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-24 21:02

Զոհաբերեք, երկրի վարկի մնացորդները պահպանելու ու ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնելու համար․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ կառավարություն, ԱԳՆ, Ոստիկանություն, ԱԱԾ, ՏԿՆ, ձայն հանեք, պարզից պարզ է, որ էս օդանավի պատմությունը մեր երկրի, ու ձեր` անտեղյակների հետ ոչ մի կապ չունի: Այլ ձեզ մատների վրա ֆռռացրաց Սայմոն Շպից (Շիմոն Լահավի) հերթական խաբեությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Սրա մասին դեռ 2019 թ Հոկտեմբերին ես զգուշացրել եմ Փաշինյանին: Որի հրահանգով ԱԱԾ-ն հետաքննել էր էս մարդու կենսագրությունն ու չէր հերքել իմ տեղեկությունները:

Հայտարարեք, որ մեր երկիրն ավիացիոն իշխանություններ չունի: Դրա մասին ողջ աշխարհը գիտի:Եվրամիության «սև ցուցակը» դրա ապացույցն է:

Հայտարարեք, որ նախորդ աուդիտից էս կողմ ոչինչ չի արվել թռիչքների անվտանգության վերահսկման ոլորտում:

Զոհաբերեք սատկած պեշկեն, երկրի վարկի մնացորդները պահպանելու, ու ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնելու համար:

Հասկացեք, վերջապես, գրողը տանի, որ էս խորհուրդ տվողը ձեզ քննադատող, վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականով հեռացած Հակոբ Ճաղարյանը չի, այլ էս երկիրն անսահման սիրող, իր ու որդիների կյանքը զոհասեղանին դրած, երկրի վարկը սեփական կյանքից բարձր գնահատող մի անանուն քաղաքացի:

Հայտարարեք, որ ձեզ խաբել են, ձեր ապիկար ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով:

ԴԱ ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈւՅՆՆ Է»,-գրել է Ճաղարյանը։

Հիշեցնենք, որ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն Միացյալ Արաբական Էմիրություններից հայկական գրանցմամբ «Բոինգ-737» օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել: Ըստ Ճաղարյանի՝ օդանավը Երեւանում վայրէջք կատարելու փոխարեն այսպես ասած «տեխնիկական անսարքության» պատճառով Թեհրանում է վայրէջք կատարել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտարարել են, որ օդանավայի առեւանգման վերաբերյալ տեղեկություն չեն ստացել, «Boeing 737»-ի գտնվելու վայրն իրենց հայտնի է ու աշխատում են խնդրին առնչվող երկրների ավիացիոն մարմինների հետ: Կոմիտեում քննություն է սկսվել, որի ավարտից հետո մանրամասները կհայտնեն: Թռիչքը տեխնիկական է եղել, ուղեւորներ օդանավում չեն եղել: Այս պարզաբանմամբ, ըստ էության, հաստատվում է օդանավի՝ Իրանում գտնվելու վերաբերյալ տեղեկությունները: