կարևոր
355 դիտում, 2 ամիս առաջ - 2021-02-24 20:02

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը ևս փակ է, ՌԴ կողմում կուտակվել է 550 բեռնատար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը ևս փակ է, ՌԴ կողմում կուտակվել է 550 բեռնատար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Սարալանջ ավտոճանապարհը։

Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում, Լոռու մարզի Տաշիր և Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակվել է 550 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։