18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը խմբագրել է Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ իր հաղորդագրությունը՝ տեքստից հանելով Ստեփանակերտ/Խանքենդի անվանումները:
Այսօր առավոտյան հրապարակված հաղորդագրության մեջ «Ստեփանակերտ» անվան կողքին գրված էր նաեւ Արցախի մայրաքաղաքի ադրբեջանական՝ «Խանքենդի» անվանումը: Ժամեր անց 2 անուներն էլ հեռացվել են:
Հատկանշական է, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախկինում կիրառել է միայն հայկական՝ Ստեփանակերտ անվանումը: