«Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը, ես կարծում եմ ընկել է ծուղակի մեջ: Այս մասին Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Իրենք հավատալով մտան «Իմ քայլը» դաշինքի մեջ՝ մտածելով, որ երկրին տալու են բարգավաճող, ազնիվ հասարակություն, բայց լրիվ հակառակը ստացվեց: Իրենց էլ պետք է համոզել եւ նաեւ ճնշել, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որ չարամտորեն են դա անում.-ասաց նա:
Հարցին, թե ինչն է խանգարում այդ պատգամավորներին դուրս գալ «Իմ քայլից», Վազգեն Մանուկյանը մի քանի պատճառ նշեց.
«Նախ նրանց մի մասի դեմ կա կոմպրոմատ: Մեր ԱԱԾ-ն զբաղված է ոչ թե հետախուզությամբ ու հակհետախուզությամբ, այլ կոմպրոմատ հավաքելով: Երկրորդը փողն է եւ ոչ միայն փողը, տեսեք, հանում է պատգամավորությունից տանում է պաշտոնի: Այսինքն կաշառելն է»: