կարևոր
1862 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-24 18:26

Մարդ կամ պետք է լինի իդիոտ, կամ թշնամի, որ նման բան ասի. Վ. Մանուկյանը՝ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարության մասին

Մարդ կամ պետք է լինի իդիոտ, կամ թշնամի, որ նման բան ասի. Վ. Մանուկյանը՝ «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարության մասին

Հայ-ռուսական հարաբերությունները նոր չի, որ հարվածի տակ են. կարծում եմ՝ եթե այս տղան մի քիչ էլ երկար նա, մենք ոչ միայն Ռուսաստանի, այլ բոլոր երկրների հետ վատ հարաբերություն կունենանք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած հայտարարություններին:

«Ինչ վերաբերում է «Իսկանդերի» մասին ասածին, մարդ կամ պետք է լինի իդիոտ, կամ թշնամի, որ նման բան ասի: Ինքը կտրուկ վտացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ինքը այդ զենքից ոչինչ չի հասկանում: Ես չեմ հասկանում՝ ինքը դիտավորյալ արեց Ռուսաստանի դեմ, թե ուղղակի իր սովորական ձեւն է, որ ինքը մեղավոր չի, զենքն է մեղավոր: Երեւի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ նրա գնված զենքը վատն է»,-ասաց նա: