կարևոր
371 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-24 17:32

Twitter-ն արգելափակել է Հայաստանի կառավարության հետ փոխկապակցված 35 օգտահաշիվ

Twitter-ն արգելափակել է Հայաստանի կառավարության հետ փոխկապակցված 35 օգտահաշիվ

Twitter-ն արգելափակել է Հայաստանի կառավարության հետ փոխկապակցված 35 օգտահաշիվ: Սոցցանցի հաղորդագրության մեջ նշվում է, թե այդ կեղծ հաշիվները ստեղծվել էին Ադրբեջանին թիրախավորելու համար. որոշ դեպքերում նպատակ են ունեցել ներկայացնել Ադրբեջանի կառավարությանը կամ քաղաքական գործիչներին, նաեւ հանդես են եկել որպես Ադրբեջանում գործող լրատվական հարթակներ:

Նույն հաղորդագրությամբ՝ Twitter-ը հայտնել է, որ արգելափակվել են նաեւ Ռուսաստանի եւ Իրանի հետ կապված կեղծ օգտահաշիվներ: Իսկ ադրբեջանական կեղծ հաշիվների մասին ոչ մի խոսք չկա: