կարևոր
329 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-24 16:14

ՌԴ ԱԻՆ-ը իր հաղորդագրությունում կիրառել է Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը

ՌԴ ԱԻՆ-ը իր հաղորդագրությունում կիրառել է Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը

Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ Ստեփանակերտ անվան կողքին գրված է նաեւ Արցախի մայրաքաղաքի ադրբեջանական՝ «Խանքենդի» անվանումը:

Նշենք, որ այս հաղորդագրությունը հրապարակվել է այսօր առավոտյան: Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը նախկինում կիրառում էր միայն հայկական՝ Ստեփանակերտ անվանումը: