կարևոր
303 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-24 15:47

Սանկցիաների խախտման հաստատման պարագայում մեր երկրի վարկը հերթական անգամ կնկնի. ավիացիայի մասին էլ չեմ խոսում. Նավիկ Խաչատրյան

Մի 2 միտք էլ ես գրեմ Fly Armenia-ի B737-300-ի մասին, քանի որ մազերս սպիտակել է վերջին 20 տարում օդանավերի վարձակալության թեմաներում։ Օդանավը բերվել է ՀՀ նախկինում, EK-FAA հիմնական գրանցման տարբերնշանի գոյությունը օդանավի ֆյուզելաժի վրա վկայում է դրա մասին, արտերկրում դա անել անհնար է, քանի որ ՔԱԿ-ը ըստ օրենքի տրամադրում է այդ տարբերանշանը միայն օդանավի և բոլոր փաստաթղթերի ՀՀ-ում փաստացի առկայության և ՔԱԿ-կողմից փաստաթղթերի ընդունման պարագայում։ Օդանավը գրանցվել է ՀՀ ռեգիստրում 2021-ի Հունվարի 8-ին, օդանավի սեփականատերը ըստ իմ տվյալերի Լիտվական Magnetic Leasing վարձակալն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։

«IBA աղբյուրի համաձայն, ինչը հիմնականում օգտագործում են Վարձկալները`1999 թվականին արտադրված և CFM56-3C1 շարժիչներ կրող B737-300 օդանավերի վերջին շուկայական արժեքը գնահատվել է 2017 թվականին`2,45M$, դրանից հետո, այսինքն վերջին 4 տարիներին այն գնողունակ պահանջարկ չի ունեցել շուկայում և IBA-ի աղբյուրում այն котировка չի ստացել վարձակալների համար, այսինքն գույքի արժեքը այլևս չի գնահատվել։

Եթե օդանավը չվերթը կատարել է Տալլինից և այն Եվրոմիության տարածք է, ապա կարող ենք վստահ լինել որ Eurocontrol-ը տվել է թռիչքի թույլտվությունը ունենալով այն վստահությունը`որ օդանավը վայրէջք կկատարի ըստ flight plan-ի միայն Երևանում, ենթադրաբար մինչև այդ այն գնացել էր Մերձբալթյան երկրներից մեկը`տեխնիկական սպասարկման, և ավարտից հետո պետք է վերադառնար Հայաստան։

Ուղևորներ չլինելու պահով մեր ՔԱԿ-ը հանրությանը հանգստացրեց ցերեկվա ժամը 5-ի մոտ…

Տենց մեծ խելքա պահանջվում՞ հիշելու համար որ Հայաստանում գրացված օդանավերը իրավունք չունեն ուղևոր տեղափոխել դեպի Եվրոպա և հակառակը քանի որ մենք սև ցուցակի մեջ չենք արդեն 1 տարի? Ավելին, եթե անգամ մենք սև ցուցակում չլինեինք, օդանավով դեպի Եվրոպա ուղևոր տեղափոխելու թույլտվություն ստանալու համար Fly Armenia-ն պետք է TCO (third country operator) սերտիֆիկատ ունենար, որի ստացման համար դիմում ստանալու պահից մինմում 6 ամիս ժամանակ է հարկավոր, էլ չեմ ասում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և EASA աուդիտների անցկացման թեմաները։ FA-ան դա իհարկե չունի, հետևաբար ամբողջ օրվա ընթացքում հանրությանը սպասեցնել և վերջում գրառել` որ հանգիստ եղեք ուղևոր չի եղել, դա մանկապարտեզի մակարդակի տեղեկատվություն է։

Գնի պահով`եթե 2017ին 2,45 միլիոն $ էր, հիմա օդանավի վաճառքի գինը ավիացիոն շուկայում մոտ 1,0 միլիոն կլինի, ոչ ավել։ Բայց այ Իրանում դրա գինը հասկանալի պատճառներով կարող է հասնել մոտ 5,0M$-ի, այստեղ ես եզրահանգումներ չեմ անում…

Օդաչուների պահով`թեկուզ արտասահանցի նրանք պետք է FA-ում պարտադիր գրանցված օդաչուներ լինեն և վերահսկվեն ՀՀ ՔԱԿ-ի կողմից, հակառակ դեպքում նորից կունենանք օրենքի խախտում։ Որպես խորհուրդ ՔԱԿ-ին`եթե ամեն ինչ մաքուր է և թագցնելու բան չկա, կարելի էր ուղակի զանգել օդաչուներից մեկին և հարցնել`հարգելիս ինչու՞ չհետևցիր քո հաստատված flight plan-ին, ամենաշատը 2 րոպե կտևեր ճշմարտությունը իմանալը և հանրությանը ամբողջ մի օր չամչի գրավ դնելու անհրաժեշտություն չէր լինի ։

Ասեմ, որ ԱՄՆ դեսպանատունը հետևում է այս գործընթացներին, և վայ բիզնեսմենները շուտով կհասկանան ինչ է հետևելու ԱՄՆ սանկցիաները խախտողներին։

Ցավալի է, որ այդ սանկցիաների խախտման հաստատման պարագայում մեր երկրի վարկը հերթական անգամ կնկնի, ավիացիայի մասին էլ չեմ խոսում։

Ավիացիան կարող են ղեկավարել և զարգացնել միայն ավիատորները»: