կարևոր
997 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-24 15:32

Տանկից տանկ, դիրքից դիրք. ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տանկից տանկ, դիրքից դիրք. ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը փետրվարի 23-ին, այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան և այնտեղ տեղակայել Արցախի Հանրապետության դրոշը:

Երիտասարդները ծաղիկներ են խոնահել տանկ-հուշարձանին ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված կամավորների և զինվորների:

Երիտասարդները սահմանագծում հայտնված տանկ-հուշարձանի տարածքից մոտակա հայկական և Ադրբեջանական հենակետերը դիտարկելուց հետո կատարել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները կոչ են անում հանրությանը մաքուր պահել և խնամքով վերաբերվել հաղթանակը խորհրդանշող մեր սիմվոլների նկատմամբ:

Երիտասարդները այցելել են նաև հայ սահմանապահներին, միասին հաց կիսել, զրուցել և ծանոթացել զինվորների առօրյաին: