կարևոր
2134 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-24 13:18

Դա բացարձակ սուտ է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Զավարզինը Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ

Դա բացարձակ սուտ է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Զավարզինը Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ՝ «Իսկանդերի» անարդյունավետության մասին հայտարարությունից հետո: «Իսկանդերը» ամենաբարձր ճշգրտության զենքն է, այն արդեն բազմիցս դրսևորվել է տարբեր զորավարժություններում: Դա բացարձակ սուտ է և որևէ կասկածի ենթակա չէ»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ Փաշինյանը փորձել է ընդգծել իր անմեղությունը: «Եթե մարդը փնտրում է ուղիներ՝ ցույց տալու, որ ինքը մեղավոր չէ, «Իսկանդերն» էլ մեջ կգցի, հայ ժողովուրդն էլ մեղավոր կդառնա, զինվորականներն էլ»,- ասել է նա:

Հիշեցնենք, փետրվարի 23-ին  Փաշինյանը  1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգյանի այն հայտարարությունը, թե ինքը զարմացած է՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, Փաշինյանը ասել է. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: