կարևոր
1777 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-24 13:08

Դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը. «Սասնա ծռեր» խմբի անդամները դատապարտվեցին ազատազրկման

Դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը. «Սասնա ծռեր» խմբի անդամները դատապարտվեցին ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը: Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ` Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Սասնա ծռեր» անվանումով հայտնի խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Բացառությամբ Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքի, բոլորը մեղավոր են ճանաչվել իրենց արարքների համար: Սպանության գործը հետ է ուղարկվել դատախազություն՝ նոր քննության: