Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները ԵՊՀ-ից հետո շարժվեցին դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
Նրանք փորձեցին ներս մտնել դարպասներից, բայց ոստիկանները թույլ չտվեցին և կարմիրբերետավորների մեծ խմբով սկսեցին հետ հրել ցուցարարներին։
Հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։
«Բուհի ղեկավարությունը իրավունք չունի դարպասները փակելու մեր առջև, ստացվում է, որ բուհում գտնվողներին ղեկավարությունը գերի է վերցրել, իսկ դրսում գտնվողներին թույլ չի տալիս մտնել»,-ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։
Ավելի ուշ ցուցարարները մեկ այլ մուտքով մտան Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։