Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները «Ուսանող, միացիր»՝ վանկարկումներով մտան ԵՊՀ:
Նրանք շրջեցին լսարաններով՝ կոչ անելով ուսանողներին և դասախոսներին միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին, գործոդուլով և դասադուլով բողոքի ակցիաներ իրականացնել։
«Առանց Նիկոլ Հայաստան» միաձայն վանկարկեցին նրանք։
Ցուցարարները շրջեցին նախ՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա մտան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
«Ուզում ենք շնորհակալություն հայտնել ԵՊՀ-ին և այն բոլոր բուհերին, որոնք միացել են Հայրենիքի փրկության շարժմանը՝ հեռացնելու դավաճանին»,-ասացին ակցիայի կազմակերպիչները։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այդ ֆակուլտետներում իրենց ևս կրթել են հայրենասիրական ոգով։
Բողոքի ցույցին միանում են բուհերի տարբեր բաժիններում սովորող բազմաթիվ ուսանողներ։ Ուսանողներից մեկն ասաց, որ իրենք ևս միանում են ցուցարարներին, քանի որ Նիկոլը դավաճան է։