կարևոր
1726 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-24 12:25

Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է շարժման «Ֆեյսբուք»-ի էջը: 

«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այս պահին շարունակում են ակցիաները Երևանում: