կարևոր
731 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-24 11:55

Ավազակություն կատարած անձը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 50 միլիոն դրամ

Ավազակություն կատարած անձը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 50 միլիոն դրամ

Փետրվարի 19-ին’ ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել, նախնական տվյալներով, մոտ 50 միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չի պայթել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: