կարևոր
1776 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-24 10:58

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 945 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 273-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 162 517 (+188) մարդ, այս պահին բուժվում է 4445 (+79):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3983 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3175 (+4), իսկ այլ պատճառներով՝ 808 (+2):

Վերջին մեկ օրում մահացել է 6 մարդ: