կարևոր
1274 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-24 09:58

2020 թ․ ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանածներն անպատիժ են մնում․ «Ժողովուրդ»

2020 թ․ ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանածներն անպատիժ են մնում․ «Ժողովուրդ»

«2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաև իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է:

Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաև 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: