կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-24 09:33

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։

Ուշագրավ է, որ այս աստղաբաշխական աշխատավարձի մասին կոլեկտիվն իմացել է կրճատումից հետո, երբ այն դարձել է 4 մլն, և շոկի մեջ է ընկել․ Հովակիմյանի տեղակալները մի քանի անգամ պակաս աշխատավարձ են ստանում, էլ չենք խոսում բժշկական անձնակազմի մասին։ ԲԿ տնօրենը երեկ չցանկացավ խոսել այս թեմայով, հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարն իր աշխատավարձը 1 միլիոնով իջեցրել է, տնօրենը պատասխանեց․ «Իսկ ճի՞շտ է, որ Դուք ինձ նման հարցեր եք տալիս», ապա՝ ճիշտ չէ։ Եվ ասաց՝ գաղտնիք է, թե ինքն ինչքան աշխատավարձ է ստանում։ 5 միլիոն դրա՞մ։ «Ասում եմ՝ դա գաղտնիք է»։

Նախարարի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ աշխատավարձն անձնական նեղ հարց է, ինքը չի կարող նման ինֆորմացիա տալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: