206 դիտում, 2021.02.23 23:46

Շախմատի կանանց առաջանությունը նոր առաջատար ունի

Շախմատի կանանց առաջանությունը նոր առաջատար ունի

 Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում նոր առաջատար կա:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Միակ պարտիան, որը խաղաղ արդյունք ունեցավ Աննա Խաչատրյան-Սիրանուշ Ղուկասյանի պարտիան էր: Հաղթանակներ տոնեցին Մարիա Գևորգյանը, Աստղիկ Հակոբյանը, Վերոնիկա Խաչատրյանը և Մարիամ Մկրտչյանը:

Այս տուրի հետո մրցաշարային աղյուսակի նոր առաջատարը Մարիա Գևորգյանն է, որը 7 հնարավորից հավաքել է 5 միավոր: 4,5 միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Վերոնիկա Խաչատրյանը: