214 դիտում, 2021.02.23 23:38

Կաշառք պահանջած համայնքային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն

Կաշառք պահանջած համայնքային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի փետրվարի 22-ին հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ի ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ներքին անվտանգության վարչության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։