498 դիտում, 2021.02.23 21:51

Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ․ Գեղամ Մանուկյան

Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպին․

«Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է, եւ միջոցներ ձեռք կառնվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։ Լրագրողին որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը։ Նաեւ՝ չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Դա անթույլատրելի է, խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, եւ նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը:

Մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ: Վնասվել է նաև տեսախցիկը: