274 դիտում, 2021.02.23 17:27

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի

Թբիլիսիի կենտրոնում մի քանի հարյուր մարդ հավաքվել է կառավարության շենքի մոտ՝ բողոքելով ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության դեմ:

Երեքշաբթի առավոտյան հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիան: Դրանից հետո ընդդիմության առաջնորդները բոլորին կոչ արեցին մասնակցել բողոքի ցույցին՝ ազդարարելով ազգային-ազատագրական շարժման սկիզբը. գրում է վրացական Sputnik-ը:

Նախնական տվյալների համաձայն, ընդդիմության հետագա ծրագրերի մասին կհայտարարվի կառավարության շենքի մոտ կայանալիք հանրահավաքում: Գրասենյակի կենտրոնական մուտքի դիմաց տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից: