540 դիտում, 2021.02.23 17:15

Օր ու արև չես տեսնելու, դու պարզապես պետքա հեռանաս իշխանությունից, քանի որ միայն քո հեռացումից հետո կարող ենք մենք փրկել մեր երկիրը. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օր ու արև չես տեսնելու, դու պարզապես պետքա հեռանաս իշխանությունից, քանի որ միայն քո հեռացումից հետո կարող ենք մենք փրկել մեր երկիրը. Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նիկո՛լ, մենք քեզ թույլ չենք տալու մեր երկրում հաստատես դիկտատուրա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Ես Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների անունից քեզ խոստանում եմ՝ օր ու արև չես տեսնելու, դու պարզապես պետքա հեռանաս իշխանությունից, քանի որ միայն քո հեռացումից հետո կարող ենք մենք փրկել մեր երկիրը:

Խոսքս ուղղում եմ ոստիկանությանը՝ դուք ձեզ պահեք սպայի պես, մի՛ կատարեք խելագարի ապօրինի որոշումները: Դուք Նիկոլի հետ միասին վաղուց անցել եք կարմիր գծերը: Կանգնեք ժողովրդի կողքին»:

Սաղաթելյանը նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տալու քեզ երկիրը տանի նոր ցնումների, նոր արյուն թափի Երևանում: Նրա վզին արդեն 10000 հայի արյուն կա: 

«Մեր պահանջը նույնն է՝ ժամը 18:00 հանդիպում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ»: