20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նիկո՛լ, մենք քեզ թույլ չենք տալու մեր երկրում հաստատես դիկտատուրա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
«Ես Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների անունից քեզ խոստանում եմ՝ օր ու արև չես տեսնելու, դու պարզապես պետքա հեռանաս իշխանությունից, քանի որ միայն քո հեռացումից հետո կարող ենք մենք փրկել մեր երկիրը:
Խոսքս ուղղում եմ ոստիկանությանը՝ դուք ձեզ պահեք սպայի պես, մի՛ կատարեք խելագարի ապօրինի որոշումները: Դուք Նիկոլի հետ միասին վաղուց անցել եք կարմիր գծերը: Կանգնեք ժողովրդի կողքին»:
Սաղաթելյանը նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տալու քեզ երկիրը տանի նոր ցնումների, նոր արյուն թափի Երևանում: Նրա վզին արդեն 10000 հայի արյուն կա:
«Մեր պահանջը նույնն է՝ ժամը 18:00 հանդիպում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ»: