17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հավաք Արամի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ:
Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել բողոքի այս գործողությանը, որը նաև պետք է համարժեք արձագանք լինի այսօր կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու և անհիմն բերման ենթարկելու՝ ոստիկանական գործողություններին:
Հայրենիքի փրկության շարժում