24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով ներկայացրեց հայտարարության տեքստը:
Պատգամավորների կողմից առաջարկվեց տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվեց հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ քվեարկեց ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ: