330 դիտում, 2021.02.23 15:30

Քաղաքացու ոտքի կոտրման դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն

Քաղաքացու ոտքի կոտրման դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն

Քաղաքացու ոտքի կոտրման դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից վայրերում բողոքի խաղաղ ակցիա իրականացնելիս ոստիկանները, կիրառելով անհամաչափ ուժ, բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիների:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեության գրասենյակից հայտնել են, որ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս՝ ոստիկանները կոտրել են ՀՅԴ Կենտրոնի «Ռուբեն» կոմիտեության անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նրան այժմ տեղափոխել են հիվանդանոց: