Փետրվարի 23-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից վայրերում բողոքի խաղաղ ակցիա իրականացնելիս ոստիկանները, կիրառելով անհամաչափ ուժ, բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիների:
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեության գրասենյակից հայտնում են, որ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս՝ ոստիկանները կոտրել են ՀՅԴ Կենտրոնի «Ռուբեն» կոմիտեության անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նրան այժմ տեղափոխել են հիվանդանոց: