Կոնգոյում անհայտ անձանց զինված հարձակման հետեւանքով զոհվել է այդ երկրում Իտալիայի դեսպան Լուկա Ատանազիոն:
Մասնավորապես, Գոմա քաղաքում զինված անձինք հարձակվել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա, որտեղ եղել է նաեւ 43-ամյա դեսպանը: Բացի դիվանագետից, մահացել է նաեւ նրան ուղեկցող, անվտանգության 30-ամյա իտալացի աշխատողը, նաեւ Կոնգոյից մի վարորդ:
Հարձակման հանգամանքները դեռեւս անհայտ են: