264 դիտում, 2021.02.23 14:06

Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի դեմ

Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի դեմ

Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նկատմամբ: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կալանավորումից հետո Եվրամիության երկրների արտգործնախարարները համաձայնել են առաջին անգամ կիրառել, այսպես կոչված, եվրոպական «Մագնիտսկու օրենքը» եւ մեկ շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ սահմանել Նավալնիի ազատազրկման մեջ ներգրավված անձանց նկատմամբ:

«Մագնիտսկու օրենքն», առհասարակ, պատասխանատվություն է ենթադրում նրանց համար, ովքեր խախտում են մարդու իրավունքները: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Բրյուսելի որոշումը: