530 դիտում, 2021.02.23 13:52

Փաշինյանը՝ պաշտպանական ճամպրուկներով և անձրևանոցներով, դուրս եկավ կառավարության 3-րդ մասնաշենքից

Փաշինյանը՝ պաշտպանական ճամպրուկներով և անձրևանոցներով, դուրս եկավ կառավարության 3-րդ մասնաշենքից

Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանական ճամպրուկներով և անձրևանոցներով զինված թիկնապահների ուղեկցությամբ, դուրս եկավ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքից:

Խաղաղ ցուցարարների՝ «դավաճան» վանկարկումների ներքո նա քայլեց դեպի ՀՀ կառավարության կենտրոնական մասնաշենք։

Պաշտպանական ճամպրուկներն ու անձրևանոցները առաջին անգամ դուրս էին բերվել Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ։ Սրանք պաշտպանական աննախադեպ միջոցառումներ են, որոնցից երկրի նախորդ ղեկավարները գրեթե չեն օգտվել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դեռ չէին էլ հավաքվել, երբ Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգու ողջ երկայնքով աննախադեպ ոստիկանական ու ԱԱԾ ուժերով պատ է կանգնեցվել։