366 դիտում, 2021.02.23 13:47

24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում

24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 20.00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: