կարևոր
1023 դիտում, 3 ամիս առաջ - 2021-02-23 13:16

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում 57 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանություն

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում 57 քաղաքացի բերման է ենթարկվել. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Քաղաքացիները ոստիկանություն են բերման ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դեռ չէին էլ հավաքվել, երբ Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգու ողջ երկայնքով աննախադեպ ոստիկանական ու ԱԱԾ ուժերով պատ է կանգնեցվել։