կարևոր
2345 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-23 12:50

Ոստիկանները բռնի ուժ գործադրեցին Իշխան Սաղաթելյանի նկատմամբ

Ոստիկանները բռնի ուժ գործադրեցին Իշխան Սաղաթելյանի նկատմամբ

Քիչ առաջ ոստիկանները հարձակվեցին և բռնի ուժ գործադրեցին ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի նկատմամբ։ 

Տասնյակ ոստիկաններ փորձեցին Սաղաթելյանին բերման ենթարկել, սակայն դա նրանց չհաջողվեց: 

«Նիկոլին օր ու արև չեմ տալու, թող բոլորն իմանան, խոստանում եմ, քանի ես կամ, կամ մահ, կամ՝ ազատություն: Բոլոր հանցագործները պատասխան են տալու: Նիկոլը պիտի տուն գնա, որ այս երկիրը փրկենք այս բռնապետությունից»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և կոչ արեց բոլորին այսօր ժամը 18:00-ին լինել Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ շարունակելու բողոքի ակցիան: