742 դիտում, 2021.02.23 13:35

Մոռացե՞լ եք, ես որ կուսակցությունն եմ ներկայացնում ու մենք ի՞նչ կարգախոս ունենք․ Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանի սպառնալիքների մասին

Մոռացե՞լ եք, ես որ կուսակցությունն եմ ներկայացնում ու մենք ի՞նչ կարգախոս ունենք․ Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանի սպառնալիքների մասին

Մոռացե՞լ եք, ես որ կուսակցությունն եմ ներկայացնում ու մենք ի՞նչ կարգախոս ունենք: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք չեն վախենում «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ցուցարարների վրա կրակելու սպառնալիքից և մտադիր չեն այլ միջոցների դիմել։

«Ումի՞ց վախենամ, սրանցի՞ց։ Էս ա վախկոտը, այ սենց՝ շրջապատված։ Տեսեք, երկրի վարչապետը իր երկրի մայրաքաղաքում՝ կենտրոնում, կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար փողոց է դուրս բերում զորք՝ Ոստիկանության ներքին զորքերի մի քանի հազար աշխատակիցների։ Ինքն է վախեցած, մենք ինչի՞ համար պետք է վախենանք, մենք պայքարում ենք մեր երկրի փրկության համար և որևէ բան մեզ չի կանգնեցնի»,-ասել է Սաղաթելյանը։