Մոռացե՞լ եք, ես որ կուսակցությունն եմ ներկայացնում ու մենք ի՞նչ կարգախոս ունենք: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք չեն վախենում «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ցուցարարների վրա կրակելու սպառնալիքից և մտադիր չեն այլ միջոցների դիմել։
«Ումի՞ց վախենամ, սրանցի՞ց։ Էս ա վախկոտը, այ սենց՝ շրջապատված։ Տեսեք, երկրի վարչապետը իր երկրի մայրաքաղաքում՝ կենտրոնում, կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար փողոց է դուրս բերում զորք՝ Ոստիկանության ներքին զորքերի մի քանի հազար աշխատակիցների։ Ինքն է վախեցած, մենք ինչի՞ համար պետք է վախենանք, մենք պայքարում ենք մեր երկրի փրկության համար և որևէ բան մեզ չի կանգնեցնի»,-ասել է Սաղաթելյանը։