404 դիտում, 2021.02.23 12:38

Ապօրինաբար բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապօրինաբար բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը գրում է․

Ոստիկանությունը, ենթարկվելով ՀՀ վարչապետի աթոռը զավթած դավաճանի ուղիղ հրահանգներին, ապօրինաբար բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ և մամուլի քարտուղար Սոս Հակոբյանին, կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին և Դավիթ Բաղդասարյանին։

Երկիրը հետևողականորեն կործանման տանող դավաճանի հրաժարականի պահանջով՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Կառավարության մասնաշենքերից մեկի մոտ։ Անհնազանդության ակցիայի մասնակիցները, սակայն, արժանացան ոստիկանական ուժերի բիրտ դիմադրությանը։

Զանգվածային գործողությանը մասնակցում էին նաև «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ և համակիրներ։